«Դրսում խաղում էի, երբ տեսա, որ հայրիկիս պատգարակի վրա դուրս են տանում». Մայա Մարգարյանը՝ հոր կորստի մասին

«Այդ օրը կյանքում չեմ մոռանա, ես դրսում խաղում էի երեխաների հետ, տեսա Շտապօգնության մեքենա ու ինչպես բոլոր երեխաները ես էլ վազեցի, որ տեսնեմ ինչ է պատահել: Տեսա, որ հայրիկիս պատգարակի վրա դուրս են տանում: Ինձ արագ տարան, ու չհասցրեցի ինչ-որ բան հասկանալ: Հետո արդեն թաղմանը եկա, 8 տարեկան էի ու առանձնապես ոչինչ չէի հասկանում: Բայց, երբ մուտք գործեցի սենյակ, որտեղ դրված էր դագաղը, այդ ժամանակ հասկացա, որ շատ վատ բան եղավ իմ կյանքում: Ինձ հեռու պահեցին մնացած արարողություններից, ես ինչ-որ մեկի տանն էի: Երբ հասկացա, թե ինչ կատարվեց, դա բավական մեծ տարիքում էի:

Դրանից հետո ավելի դաժան բան կատարվեց: Հայրիկիս բարեկամները որոշեցին, որ մենք այլևս չպետք է այդ տանն ապրենք, որտեղ ես մեծացել էի: Քանի որ մայրիկիս մյուս տունը կար, նրանք մեզ բավական կոպիտ ձևով խնդրեցին, որ մենք դուրս գանք այդ տնից: Փչացան հարաբերությունները հորաքրոջս և նրա աղջկա հետ: Պապիկիս քույրը եկավ ու հայտնեց մայրիկիս, որ նրանք այլևս չեն ուզում տեսնել ինձ: Պատճառը ոչ ոք չհասկացավ: Երբ տանից դուրս եկանք, մայրս մտածում էր, թե ես քնած եմ, բայց ես լսում էի՝ ինչպես է նա արտասվում ու դա երբեք չեմ կարող մոռանալ: Հասկացա, որ ես շատ շուտ՝ 11 տարեկանում մեծացա»,- Tete A Tete հաղորդման շրջանակներում պատմել է երգչուհի Մայա Մարգարյանը: Հայտնում է Tert.am-ը:

Leave a Comment