Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պատրաստ է. Ալի Ասադով

Քաղաքականություն

22.10.2025 | 11:56

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը, կարելի է ասել, պատրաստ է. մնացել են վերջին նրբությունները։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թբիլիսիում մեկնարկած «Մետաքսի ճանապարհ» 5-րդ ֆորումում ունեցած ելույթում։

Նա նշել է, որ երկու կողմերն էլ կշարունակեն ​​աշխատանքներն այս ուղղությամբ։

«Երբ ժամանակը գա, այն կստորագրվի»,- հավելել է Ասադովը։

Հավելենք, որ Ադրբեջանի վարչապետն իր ելույթում նաև հայտարարել էր, թե վերացնելով դեպի Հայաստան տարանցման սահմանափակումները՝ Բաքուն նպաստել է վստահության վերականգնմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment