Դիեգո Սիմեոնե․ «Մենք կատարելագործվում ենք»

«Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ամփոփել է Չեմպիոնների Լիգայում «Արսենալից» կրած 4-0 հաշվով ջախջախիչ պարտությունը։

«Մենք կատարելագործվում ենք։ Պարզապես պետք է շարունակենք այսպես։ Կարծում եմ՝ մենք շատ լավ խաղացինք սկզբում։ 60-րդ րոպեից սկսած նրանք ավելի ուժեղ էին և արժանի էին հաղթանակին։

Կասեի, որ նրանք լավագույն թիմն են, որի դեմ մենք մրցաշրջանի սկզբում խաղացել ենք։ Նրանք շատ լավ են պայքարում, շարունակում են առաջ շարժվել։ Նրանք բարձրակարգ ֆուտբոլ են խաղում ամբողջ խաղադաշտում։ Հիմա մենք պետք է անցնենք այդ փուլից և ճշգրտումներ կատարենք», – Սիմեոնեի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ն։

Leave a Comment