Պատրաստ ենք ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան. վարչապետ

Պատրաստ ենք ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան. վարչապետ

Մենք ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական առումով պատրաստ ենք հենց այսօրվանից, առանց չափազանցության, ՀՀ-ով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և հակառակը։ Այս մասին Վրաստանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Հայաստանի տարածքով թե՛ ճանապարհները, թե՛ սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրա համար»,- ասել է վարչապետը։ 

Ըստ վարչապետի՝ խոսքը Մարգարա-Եղեգնաձոր-Գորիս-Սիսիան երթուղու մասին է։

«Քաղաքական առումով մենք պատրաստ ենք նույն կերպ ապահովել Նախիջևանից դեպի Ադրբեջանի հիմնական մաս և հակառակ ուղղությամբ տարանցումը Հայաստանի տարածքով, բայց տեխնիկապես դեռ պատրաստ չենք ենթակառուցվածքների պատճառով։ Քաղաքական առումով պատրաստ ենք նաև երկաթուղային անցում ապահովել Թուրքիայի և Նախիջևանի միջև, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հիմնական մասի միջև, բայց այդ հատվածներում երկաթուղին նորոգման կամ վերակառուցման կարիք ունի»,- ասել է վարչապետը։ 

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այս տեխնիկական հարցերը 2-3 տարվա ընթացքում կլուծվեն։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment