«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ամփոփել է Չեմպիոնների Լիգայում «Ատլետիկո Մադրիդի» նկատմամբ տարած 4-0 հաշվով ջախջախիչ հաղթանակը։
«Սա դժվար հանդիպում էր։ Գոլից հետո մրցակիցը մի փոքր բացվեց, և մեզ համար մի փոքր ավելի հեշտ դարձավ տարածք գտնելը։ Մենք շատ գոհ ենք արդյունքից։
Այս ամենը ամրապնդում է մեր կապը երկրպագուների հետ, քանի որ հաջողության հանդեպ հավատը շատ կարևոր է սպորտում։ Հիմա եկեք կենտրոնանանք կիրակի օրը սպասվողի վրա։
Ես գոհ եմ Գյոկերեսից։ Նա լիովին արժանի էր խաղի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։ Նրա ներդրումը թիմում պարզապես աննախադեպ էր։ Մենք շատ ենք գնահատում այն, ինչ նա բերում է թիմին», – Արտետայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն։