«Թատրոնը չպետք է մենակ թողնել». ռեժիսոր Դավիթ Հարությունյանի բեմադրությամբ, Գորիսում բացեց 89-րդ թատերաշրջանը (լուսանկարներ)


Մշակույթ


Հոկտեմբերի 21-ին Գորիսի պետական դրամատիկական թատրոնում հանդիսավորությամբ բացվեց 89-րդ թատերաշրջանը։ Այն մեկնարկեց թատրոնի գլխավոր ռեժիսոր Դավիթ Հարությունյան բեմադրությամբ: Նա բեմադրել էր Ավետիք Իսահակյանի  «Աբու Լալա Մահարի» պոեմի սյուժեյով ներկայացում:

Թատրոնի նոր ռեժիսորը՝ Դավիթ Հարությունյանը, իր ելույթում նշեց, որ թատրոնից պետք է կառչել։

«Թատրոնը չպետք է մենակ թողնել, այն մեր հոգևոր կյանքի կարևորագույն օջախներից մեկն է»,-ասաց թատրոնի գլխավոր ռեժիսորը:

Ներկայացումը աչքի է ընկնում բեմադրական հետաքրքիր լուծումներով, երաժշտական ձևավորմամբ և դերասանների հուզական խաղով։

Թատրոնի տնօրեն Սյուզաննա Խաչատրյանի խոսքով, նոր թատերաշրջանը լինելու է հարուստ և բազմաժանր: Ներկայացնելով ծրագիրը՝ նա նշեց, որ ընդգրկված են ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից հեղինակների գործեր։

«Մեր նպատակն է թատրոնը դարձնել ավելի կենդանի ու բաց՝ բոլոր տարիքի հանդիսատեսի համար»,-ասաց ն Սյուզաննա Խաչատրյանը:

Գորիսի թատրոնը, շարունակելով իր երկարամյա և հարուստ ավանդույթները, մնում է քաղաքի մշակութային կյանքի կարևոր օջախներից մեկը՝ մի վայր, որտեղ արվեստը ոչ միայն ներկայացվում է, այլև ձևավորում է մտածողություն, հոգևոր արժեքներ և քաղաքացիական գիտակցություն։



Leave a Comment