Ընտրապայքարի առաջին իսկ րոպեներից ՔՊական անօրինությունն ու բեսպրեդելը հատում են թույլատրելիի սահմանը

«Առաջ» աջակենտրոն կուսակցության գործադիր կոմիտեի անդամ Նարեկ Մանթաշյանը գրել է. «ԿԸՀ և տարածքային ընտրական հանձնաժողովը հատուկ, նիստի ժամանակ, զգուշացրել է, որ որևէ թեկածուի կողմից պատերին պաստառներ փակցնելը արգելվում է, սակայն, ինչպես տեսնում ենք, արգելքները միայն այլախոհներին են վերաբերվում, իսկ ՔՊ թեկնածուն ապականում է քաղաքի պատերը:

Նշեմ նաև, որ օրեր առաջ էջմիածնում հայտնվել է նոր գովազդային վահանակների կազմակերպություն կամ անհատ, որի հետ որևէ կերպ հնարավոր չի լինում կապ հաստատել, իսկ թե ով է նրանց թույլտվություն տվել քաղաքում նոր գովազդային պլատֆորմներ ստանալ, կհասկանանք առավոտյան, երբ դրանց վրա բնականաբար կփակցվեն իշխանության թեկնածուի նկարները:

Հիմա տեսնեն վերահսկող մարմիններից համայնքապետարանի և ոստիկանության լղոզված պատասխանները…»:

Leave a Comment