Էրլինգ Հոլանդը կրկնել է Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը դարձել է գոլի հեղինակ Չեմպիոնների Լիգայի «Վիլյառեալի» դեմ խաղում։

Հոլանդն այժմ առնվազն մեկ գոլ է խփել ակումբի և ազգային հավաքականի կազմում անցկացրած 12 անընդմեջ խաղերում։ Ընդհանուր առմամբ, Հոլանդն այս ընթացքում խփել է 22 գոլ։

25-ամյա հարձակվողը կրկնել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, ով նույնպես դարձել է գոլի հեղինակ 12 անընդմեջ խաղերում։

Leave a Comment