Հանս-Դիտեր Ֆլիկ․ ««Ռեալ Մադրիդի» դեմ խաղում մենք կտեսնենք այլ Լամին Յամալի»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Չեմպիոնների Լիգայում «Օլիմպիակոսի» նկատմամբ տարած 6-1 հաշվով հաղթանակից հետո խոսել է հարձակվող Լամին Յամալի մասին։ 18-ամյա ֆուտբոլիստը խաղը սկսել է մեկնարկային կազմում և դարձել է գոլի հեղինակ։

«Յամալը որևէ ֆիզիկական անհարմարություն չի զգում։ Նա ուրախ է հաղթանակից, ինչպես մենք բոլորս։ Վստահ եմ, որ կիրակի օրը «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում մենք կտեսնենք այլ Յամալին։

Նա միշտ գերազանց է խաղում ամենակարևոր խաղերում», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն։

Leave a Comment