Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլի երրորդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ գերվստահ հաղթանակ տարավ Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ (4։0)։
«Զինագործների» կազմում դուբլ գրանցեց թիմի շվեդ հարձակվող Վիկտոր Յոկերեսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Գաբրիել Մագալյեշը և Գաբրիել Մարտինելին։
Լիգայի փուլի չորրորդ տուրում «Արսենալը» կհյուրնկալվի «Սլավիա Պրահային», իսկ «Ատլետիկոն» տանը կընդունի «Յունիոնին»։ Հանդիպումները կկայանան համապատասխանաբար նոյեմբերի 4-ին և 5-ին։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․