Past.am | Արժեքավոր ծառեր են կտրել



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Հրազդանի տեղամասի էկոպարեկները ս.թ. հոկտեմբերի 20-ին ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառնտեսություն» մասնաճյուղի Արզականի անտառպետության 11-րդ պահաբաժնում հայտնաբերել է արժեքավոր համարվող սոճենի տեսակի երկու ծառի ապօրինի հատման դեպք:

 

Արդյունքում՝ իրավախախտի կողմից ծառահատման հետագա գործընթացը կասեցվել է:

 

Կազմվել է համապատասխան արձանագրություն, կատարվել վնասի հաշվարկ՝ համաձայն «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական եվ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի:

 

Leave a Comment