Ընդգծվել է Միջազգային ներդրումային վեճերի կարգավորման խորհրդատվական կենտրոնի՝ ՀՀ-ում տեղակայման հետաքրքրվածությունը


ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի 6-րդ կոմիտեում «Միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի 58-րդ նստաշրջանի զեկույցը» օրակարգային կետի ներքո ՀՀ պատվիրակությունն իր ելույթում անդրադարձել է հանձնաժողովի կարևոր դերին՝ միջազգային առևտրի ոլորտում իրավական ակտերի ընդունմամբ զարգացնել և հարմոնիզացնել գլոբալիզացված աշխարհում միջազգային առևտուրը: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը:


 


Հանձնաժողովի աշխատանքներին ՀՀ ակտիվ մասնակցության շրջանակներում ընդգծվել է Միջազգային ներդրումային վեճերի կարգավորման խորհրդատվական կենտրոնի՝ ՀՀ-ում տեղակայման հետաքրքրվածությունն ու այս նպատակով  մայիսի 6-8-ը Երևանում կայացած խորհրդատվական կենտրոնի գործարկմանը նվիրված երկրորդ հանդիպումը: 

Դիտումների քանակ1

Leave a Comment