Շիրակի մարզում ՃՏՊ-ի հետևանքով 1 անձ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել․ ԶԼՄ – Armenia Today

Շիրակի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 1 անձ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել, հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ ժամը 20։30-ի սահմաններում Բագրավան-Հայկաձոր ավտոճանապարհի՝ Հայկաձոր բնակավայրի վարչական տարածքում, բախվել են ԳԱԶ 31-10 մակնիշի ավտոմեքենան և ԳԱԶ 53 մակնիշի խոտով բարձված բեռնատարը։

Վթարի հետևանքով 1 անձ տեղում մահացել է, 3 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն։

Leave a Comment