ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ հանդիպել ՌԴ նախագահ Պուտինի հետ մոտ ապագայում, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին:
Բուդապեշտում Թրամփի և Պուտինի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները դադարեցվել են, նման պնդում էլ անում է NBC News-ը՝ վկայակոչելով Սպիտակ տանը։
Ըստ աղբյուրի՝ Թրամփը կարծում է, որ երկու կողմերն էլ դեռևս բավարար պատրաստ չեն բանակցություններին՝ առաջ շարժվելու համար:
Այս մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա։