Երկու լուր, որ հերթական անգամ նոկաուտի ենթարկեց ընդդիմությանը. Կոնջորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սոցցանցի իր էջում հրապարակել է օրվա կարևոր լուրերից երկուսն ու գրել.

«Երկու լուր, որ հերթական անգամ նոկաուտի ենթարկեց ընդդիմությանը.

Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է` դառնալով 1.5 տարի,

Շուտով Ադրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի ցորենի առաջին խմբաքանակը:

Լավ լուրերի թշնամի ընդդիմությունը հիմա փորձում է նսեմացնել այս օրակարգերը, որովհետև դրանք ժողովրդի համար լավ են:

Բայց վստահ եղեք, որ առաջինն իրենք են վազելու` օգտվելու այս նոր առավելություններից:

Դեպրեսիվ երեսպաշտներ»:

Leave a Comment