Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հարցերը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Փաշինյանը կարևորել է պաշտպանության և անվտանգության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև սերտ համագործակցությունն ու հետևողական զարգացումը:
Չիկովանիի խոսքով՝ հայաստանյան գործընկերների հետ ունեն բարձր մակարդակի փոխգործակցություն։ Նա համոզմունք է հայտնել, որ այն արդյունավետ կերպով կշարունակվի:
Երևանի կատարած այցի ընթացքում Չիկովանին հանդիպել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցության ներկա ընթացքը, միմյանց ներկայացրել երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ, ձեռք բերել պայմանավորվածություններ: Նրանք քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
