https://arm.sputniknews.ru/20251021/pahanjum-enq-azhic-het-kanchel-shvoghakat-herustaynkerutjan-dem-orinagitsy-hzhm-94916213.html
Պահանջում ենք ԱԺ–ից հետ կանչել «Շողակաթ» հեռուստաընկերության դեմ օրինագիծը. ՀԺՄ
Պահանջում ենք ԱԺ–ից հետ կանչել «Շողակաթ» հեռուստաընկերության դեմ օրինագիծը. ՀԺՄ
Sputnik Արմենիա
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իշխանությունների քայլը։ 21.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-21T19:13+0400
2025-10-21T19:13+0400
2025-10-21T19:13+0400
հայաստան
«շողակաթ» հեռուստաընկերություն
ժուռնալիստների միություն
աժ (ազգային ժողով)
եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/14/94867166_0:84:1600:984_1920x0_80_0_0_e1975ddb1608bb87ba096e2acb70cd05.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ժուռնալիստների միությունը պահանջում է Ազգային ժողովից հետ կանչել «Շողակաթ» հեռուստաընկերության դեմ օրինագիծը։Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նիստի օրակարգում ընդգրկված է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը նախատեսում է գործող օրենքով նախատեսված հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։ Օրինագծի հիմնավորումից պարզ է դառնում, որ խոսքը հոգևոր–մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունից հրաժարվելու և այն հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու մասին է։Միությունը կարծում է, որ Հանրային հեռարձակողների կազմի փոփոխությունը գործող իշխանության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ վարվող պայքարի տրամաբանական շարունակությունն է։«Դրա հիմքերը դրվել էին շատ ավելի վաղ, երբ բացահայտորեն սկսվել էր ազգային արժեքների, հայկական ինքնության դեմ ամենաբարձր մակարդակով հովանավորվող քարոզչությունը»,– նշված է հայտարարության մեջ:Միությունից ընդգծում են, որ «Շողակաթ» հեռուստաընկերության դեմ ուղղված այս քայլը բազմապատիկ դատապարտելի է, քանի որ Հայ առաքելական եկեղեցու հետ կապ ունեցող հեռուստաընկերությունը պահպանել է իր քաղաքական զսպվածությունն ու բացառապես հոգևոր–մշակութային, կրթական ուղղվածությունը` անգամ ՀԱԵ–ի դեմ ամենալկտի գործողությունների պայմաններում:«Այն, ինչը հակոտնյա է գործող իշխանության որդեգրած անարժեք, հակաազգային քաղաքականությանը»,– ընդգծել են ՀԺՄ–ից:Հայաստանի ժուռնալիստների միությունը լրագրողական համայնքին, մամուլի ազատության հարցերով զբաղվող կազմակերպություններին միությունը հորդորում է գործուն միջոցներով պաշտպանել «Շողակաթ» հեռուստաընկերության՝ Հանրային հեռարձակողների շարքում մնալու իրավունքը:Հիշեցնենք` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու օրենսդրական նախաձեռնությունը արշավ է ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու, այլև հայ ժողովրդի դեմ, քանի որ նա զրկվում է կրթական, մշակութային ուղղվածության հաղորդումներից։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/14/94867166_89:0:1512:1067_1920x0_80_0_0_c4aaa28c025199a950f6ade8e4a3d4f9.jpg
հայաստան, «շողակաթ» հեռուստաընկերություն, ժուռնալիստների միություն, աժ (ազգային ժողով), եկեղեցի
հայաստան, «շողակաթ» հեռուստաընկերություն, ժուռնալիստների միություն, աժ (ազգային ժողով), եկեղեցի
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իշխանությունների քայլը։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ժուռնալիստների միությունը պահանջում է Ազգային ժողովից հետ կանչել «Շողակաթ» հեռուստաընկերության դեմ օրինագիծը։
«Հանրային հեռարձակողների կազմից դուրս թողնելով «Շողակաթ» հեռուստաընկերությանը` իշխանությունը լուծում է ոչ միայն եկեղեցուն ևս մեկ հարված հասցնելու իրավիճակային խնդիր, այլ փորձում է սահմանափակել եզակի հեռուստաընկերության սփռումը, որը հետևողականորեն զբաղված է հոգևոր, ազգային արժեքների պահպանմամբ ու պրոֆեսիոնալ մատուցմամբ»,– ասված է Հայաստանի ժուռնալիստների միության տարածած հայտարարության մեջ։
Միությունը կարծում է, որ Հանրային հեռարձակողների կազմի փոփոխությունը գործող իշխանության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ վարվող պայքարի տրամաբանական շարունակությունն է։
«Դրա հիմքերը դրվել էին շատ ավելի վաղ, երբ բացահայտորեն սկսվել էր ազգային արժեքների, հայկական ինքնության դեմ ամենաբարձր մակարդակով հովանավորվող քարոզչությունը»,– նշված է հայտարարության մեջ:
Միությունից ընդգծում են, որ «Շողակաթ» հեռուստաընկերության դեմ ուղղված այս քայլը բազմապատիկ դատապարտելի է, քանի որ Հայ առաքելական եկեղեցու հետ կապ ունեցող հեռուստաընկերությունը պահպանել է իր քաղաքական զսպվածությունն ու բացառապես հոգևոր–մշակութային, կրթական ուղղվածությունը` անգամ ՀԱԵ–ի դեմ ամենալկտի գործողությունների պայմաններում:
«Այն, ինչը հակոտնյա է գործող իշխանության որդեգրած անարժեք, հակաազգային քաղաքականությանը»,– ընդգծել են ՀԺՄ–ից:
Հայաստանի ժուռնալիստների միությունը լրագրողական համայնքին, մամուլի ազատության հարցերով զբաղվող կազմակերպություններին միությունը հորդորում է գործուն միջոցներով պաշտպանել «Շողակաթ» հեռուստաընկերության՝ Հանրային հեռարձակողների շարքում մնալու իրավունքը: