Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ քննարկեցինք Սահմանադրական բարեփոխումների ընթացքը. Սրբուհի Գալյան


Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել կից կատարելով հետևյալ գրառումը.


 


«Ստրասբուրգում պատիվ ունեցա հանդիպել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին: 


 


Միասին քննարկեցինք կարևոր հարցեր`


Սահմանադրական բարեփոխումների ընթացքը,


 Խաղաղության  կարևորությունը և դրա ամրապնդման  ուղղությամբ կատարվող աշխատանքը,


Ժողովրդավարական արժեքների պահպանման համատեքստում ապատեղեկատվության, օտարերկրյա ազդեցությունների և հիբրիդային սպառնալիքների դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտությունը,


 ԵԽ-ի հետ իրականացվող ծրագրերի ընդլայնումը և համագործակցության նոր ուղղությունները:


 


Ուրախ էի կրկին հանդիպել ԵԽ գլխավոր քարտուղարին և մտքեր ու նոր գաղափարներ փոխանակել վերջինիս հետ»:


 



 


 


Leave a Comment