Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի պաշտպանության նախարարն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:


Վարչապետը կարևորել է պաշտպանության և անվտանգության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև սերտ համագործակցությունն ու հետևողական զարգացումը:


Իրակլի Չիկովանին գոհունակությամբ նշել է, որ հայաստանյան գործընկերների հետ ունեն բարձր մակարդակի փոխգործակցություն և համոզմունք հայտնել, որ այն արդյունավետ կերպով կշարունակվի:


Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը՝ շեշտելով այս ուղղությամբ ևս համատեղ ակտիվ հարաբերությունների անհրաժեշտությունը:

Leave a Comment