Հրդեհ՝ Երևանի շենքերից մեկում. փրկարարները հյուրասենյակում քաղաքացու դի են հայտնաբերվել


Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրաչյա Ներսիսյան փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի հյուրասենյակում։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։56-ին, մարվել՝ 15։14-ին։ Մասամբ այրվել է բազմոց և սեղան։


Հրշեջ-փրկարարները հյուրասենյակում հայտնաբերվել են քաղաքացու դի։

Դիտումների քանակ1

Leave a Comment