«Համանախագահողներից մեկը նախագահում ա՝ արտահերթ ելույթի իրավունք ա ունենում, հետո գնում ա, մյուսն ա նախագահում, էլի արտահերթի իրավունք ա ունենում, հետո երրորդը. հետաքրքիր է՝ Ալեն Սիմոնյանը կհասցնի՞ գալ։ Մի հատ էլ նա արտահերթ ելույթ ունենա և հրաշք, պառլամենտարիզմի գագաթնակետ, ու այս մարդիկ խոսում են կարգուկանոնից»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ընդդիմադիր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով փոխխոսնակներին։
«Լավ է՝ Ալեն Սիմոնյանը չկա, իրա դափնիները պռճոկում, լցնում եք ձեր բորշի մեջ՝ ցույց տալով՝ էլ ով ավելի կարող ա էս ամբիոնն օգտագործել՝ ՔՊ-ական ժողովի վերածելու ԱԺ-ն»,- ասաց նա՝ ընդգծելոց, որ նախագահողները կոչված են նախագահելու ու կարգը պահպանելու, ոչ թե իրենց կուսակցության նարատիվները առաջ տանելու և ցինիզմով մրցելու այստեղ։