Լեհաստանը սպառնում է առևանգել Պուտինի ինքնաթիռը և ձերբակալել նրան


Միջազգային


Լեհաստանը կարող է առևանգել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը, եթե նա փորձի ներխուժել Լեհաստանի օդային տարածք Բուդապեշտ կատարվելիք այցի ժամանակ:

Այս մասին հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։

«Մենք չենք կարող երաշխավորել, որ անկախ դատարանը չի հրամայի Լեհաստանի կառավարությանը կանգնեցնել Պուտինի ինքնաթիռը, որը կգտնվի Լեհաստանի օդային տարածքում՝ կասկածյալին միջազգային քրեական դատարան հանձնելու համար», – ասել է Սիկորսկին հարցազրույցում։

Այնուամենայնիվ, նա ընդունել է, որ Պուտինը տեխնիկապես կարող է Բուդապեշտ հասնել այլընտրանքային ճանապարհով՝ Թուրքիայի, Չեռնոգորիայի և Սերբիայի օդային տարածքով։ Նա նաև կտրուկ քննադատել է Վիկտոր Օրբանի կառավարության որոշումը՝ Պուտինին Հունգարիա հրավիրելու վերաբերյալ։

«Այն փաստը, որ Եվրամիության անդամը, որը պարտավոր է կատարել Միջազգային քրեական դատարանի որոշումը, հյուրընկալում է նախագահ Պուտինին, ցույց է տալիս, որ Հունգարիան իրեն դիրքավորում է ոչ թե որպես Արևմուտքի մաս, այլ Արևմուտքի և Ռուսաստանի միջև գտնվող երկիր», – հայտարարել է արտգործնախարարը։


Leave a Comment