ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում հերքեց, որ ինքն ու Վահագն Ալեքսանյանն աշխատում են Civic.am իշխանական լրատվական կայքում՝ վարելով իրենց հեղինակային փոդքաստը։
«Ես չեմ աշխատում, ո՛չ գրանցված աշխատող եմ, ո՛չ էլ աշխատավարձ եմ ստանում»,-ասաց նա։
Ինչո՞ւ փոդքաստ վարելու մտաղհացում առաջացավ՝ Ռուբինյանը պատասխանեց.«Երբ ես ձեզ ճեպազրույց եմ տալիս, դուք 16 հարց հաճախականությամբ ինձ ընդհատում եք և չեք թողնում պատասխանեմ, կամ սկսում եք վիճել ինձ հետ, ինչին ես դեմ չեմ, բայց ես զգացի, որ դուք շատ եք դժվարեցնում իմ մտքերն արտահայտել։ Պարոն Ալեքսանյանն ինձ խոստացավ, որ ինձ չի ընդհատի, ես էլ իրեն խոստացա»։