Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ

Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպում ունեցա Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ. գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա հավելել է.

Քննարկումների ընթացքում ողջունեցինք Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Ընդգծեցինք նաև կառուցողական երկխոսությունը շարունակելու կարևորությունը` պատրաստակամություն հայտնելով աջակցելու խորհրդարանական մակարդակում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրագործմանը։

Leave a Comment