Դիմել ենք որպեսի Ռուսաստանում մնալու համար սահմանված 90 օրը փոխարինել 180 օրով. Պապոյանը՝ բեռնատարների մասին


Հասարակություն


«Հայաստանի կառավարությունը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի կառավարությանը՝ առաջարկելով օտարերկրյա քաղաքացիների՝ Ռուսաստանում մնալու համար սահմանված 90 օրը փոխարինել 180 օրով»,-  ԱԺ-ում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Ըստ նրա, նախնական ունեն դրական արձագանք. «Ռուսաստանի գործընկերները  համաձայնել են մեր մտահոգությունների հետ և, իմ  տեղեկություններով, արդեն իսկ ՌԴ-ում օրենսդրական նախաձեռնությունը ներքին շրջանառության փուլում է, որը հենց այդ խնդրի լուծմանն է միտված»:

Պապոյանը նշեց, որ հարցը քննարկվելու է ԵԱՏՄ նիստում հոկտեմբերի 24-ին։


Leave a Comment