Երևանը ողջունել է Բաքվի հայտարարությունը՝ դեպի ՀՀ բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին

Երևանը ողջունել է Բաքվի հայտարարությունը՝ դեպի ՀՀ բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին

21 հոկտեմբերի 2025 – 14:52 AMT

PanARMENIAN.NetՀայաստանը ողջունում է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։ Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման գործում՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ»,– գրել է Բաղդասարյանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։

Leave a Comment