Եթե թույլ տանք, այդ ճիվաղը ավելի կլկտիանա – 5tv

Նիկոլ Փաշինյանը ոչ թե ռեպրեսիաների է անցել, այլ բացահայտ տեռորի: Այս մասին «News.5tv.am»-ի հետ զրույցում, անդրադառնալով Մկրտիչ սրբազանի և Վարդան Ղուկասյանի ձերբակալություններին, ասաց նախկին փոխոստիկանապետ, գեներալ Գագիկ Համբարձումյանը: 

«Մարդկանց աչք են վախեցնում, տեսնում են, որ ձեռքերը այլ հնար չկա, մաքսիմալ տեռոր: Ուզում են վախեցնել, որ կարողանան հանգիստ շարունակել իրենց իշխանավարումը: Լկտին լկտիանում է այնքան, ինչքան շրջապատը դա թույլ է տալիս: Եթե մենք թույլ ենք տալու, ապա այդ ճիվաղը ավելի կլկտիանա»,-ասաց Համբարձումյանը:

Leave a Comment