ՀՀ-ն ողջունում է Ալիևի հայտարարությունը բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին․ հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

 

«Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման գործում՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ»,-նշել է նա։

Leave a Comment