Երևանի նորաձևության շաբաթ 2025. նորաձևության շունչը քաղաքում․ «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան, հյուրեր՝ Էլեն Մանուկյան`Նորաձևության և Հագուստի Պալատի համահիմնադիր, ծրագրերի ղեկավար, Վահան Խաչատրյան` Նորաձևության և Դիզայնի Պալատի նախագահ:

Թեմա՝ Երևանի նորաձևության շաբաթը վերադառնում է՝ համախմբելով հայ և միջազգային դիզայներների, ոլորտի առաջատար մասնագետների։

Հոկտեմբերի 23-26-ը կանցկացվի «Երևանի նորաձևության շաբաթ 2025» ամենամյա միջոցառումը, որը 2023-ից պաշտոնապես իրականացվում է՝ նպատակ ունենալով զարգացնել հայկական նորաձևությունը և այն ճանաչելի դարձնել համաշխարհային հարթակներում։

Երևանը աստիճանաբար դառնում է նորաձևության շաբաթներ հյուրընկալող քաղաքներից մեկը։

Օրվա տեղեկատվական բլոկը՝

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ:

Leave a Comment