Առաջիկայում հայ-թուրքական միջգերատեսչական հանդիպում է լինելու. Ռուբինյան

Քաղաքականություն

21.10.2025 | 13:16

Առաջիկայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում միջգերատեսչական հանդիպում է տեղի ունենալու։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Ըստ նրա` հանդիպմանը քննարկվելու են Գյումրի-Կարս երկաթգծի վերականգման հետ կապված հարցեր։ Ռուբինյանի փոխանցմամբ` հանդիպումից հետո մանրամասներ կներկայացվեն։ Թե որտեղ է լինելու հանդիպումը, Ռուբինյանը չասաց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 12-ին Երևան էր ժամանել թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչը։ Ի դեպ, Ռուբինյանը չանդրադարձավ հարցին՝ արդյոք Քըլըչի անձնագրում մուտքի և ելքի կնիք դրվել է, թե` ոչ։

Նարեկ Կիրակոսյան

Leave a Comment