Վթար Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ


Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 09։51-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Այնթապի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 


Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին Ford մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և շրջվել․ վարորդը մահացել է:


Երկու ուղևոր ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով․ ուղևորներից մեկը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: 


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի միջոցով արգելափակումից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Դիտումների քանակ2

Leave a Comment