MakaryanNews-ի տեղեկություններով` մոտ 300 հայ վարորդի Ռուսաստանի Դաշնությունն արդեն դեպորտ է արել 90-օրյա ժամկետը խախտելու համար: Ինձ ասացին, որ այն վարորդներն էլ, որոնց ՌԴ-ն դեռ դեպորտ չի արել, հրաժարվում են քշել, որ իրենց էլ 5 տարով դեպորտ չանեն:
Սա արդեն լուրջ խնդիր է առաջացրել բեռնափոխադրումների ոլորտում, քանզի բեռնատարի վարորդների լուրջ դեֆիցիտ է առաջացել, և եթե այսպես շարունակվի, առաջին անհրաժեշտության ապրանքների ճգնաժամ կառաջանա երկրում:
Իսկ այս նույն ընթացքում Գևորգ Պապոյանը, որ պետք է զբաղվի այս հարցով, զբաղված է ֆեյսբուքում ընդդիմադիրների դեմ հրահանգավորված ստատուսներ գրելով, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ` էժանագին երաժշտության տակ սրտիկներ անելով: Կարճ ասած` թիթեռ են նկարում: