ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հրապարակված տեսաուղերձում անդրադարձել է հունվարի 1-ից զինծառայության ժամկետների փոփոխությանը:
«Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է»,- գրել է վարչապետը:
Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ն հանրային քննարկման էր ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում էր պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել 6 ամսով և սահմանել 18 ամիս։ Օրենքի նախագծով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 18 ամիս՝ սկսած 2026 թվականի ամառային զորակոչից:
Մանրամասները՝ տեսանյութում:
–00—ՅՄ