News.am-ի թղթակիցն ԱԺ օթյակից ֆիքսել է Ռուբեն Ռուբինյանի և Վլադիմիր Վարդանյանի նամակագրությունը։ Լրատվամիջոցը վերնագրել է տեսանյութն այսպես՝ «Վարդանյանը կատարում է Ռուբինյանի հրահանգը` փնտրում է դատական որոշում»։
ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ անընդունելի է համարում, որ նկարել են իր հեռախոսը։
«Կներեք, կրակը չենք ընկել մենք»,- ասաց ՔՊ-ականը՝ նշելով, որ պետք է միջոցներ ձեռնարկեն, որ իրավիճակը կարգավորվի։
Ռուբեն Ռուբինյանն էլ ասաց, թե ինքն իրավունք չունի հրահանգներ տալու։
«Ի տարբերություն News.am-ին, որին, ենթադրում եմ, հրահանգներ տալիս է իր տերը, տերն էլ բոլորը գիտեն՝ ով է»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։