ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզում էր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզում էր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային այցով  եղել է Տավուշի մարզում։ Մինչ Տավուշ հասնելը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների հետ, նախարարը ծանոթացել է Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքներին, որոնք մեծ թափով ընթանում են այս պահին։

Այնուհետև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ նախարարն այցելել է Թթու ջուր-Նավուր ավտոճանապարհ, որտեղ շինարարական աշխատանքներն ավարտվել են, կատարվել են գծանշման աշխատանքներ և ճանապարհն ամբողջությամբ շահագործվում է։

566244043_1145742151076101_7664957197251435898_n.jpg (688 KB)

Հաջորդ կանգառը Տավուշի մարզի Չինչին բնակավայրն էր, որտեղ հիմնանորոգվում է 10 կմ երկարությամբ ճանապարհը։

Տեղում արձանագրվել են մի շարք թերություններ։ Նախարարը հանձնարարել է շինարարին վերացնել թերությունները, բացառել նախագծից շեղումները, քանի որ անորակ աշխատանքը ոչ մի պարագայում չի ընդունվելու։

Այց է կատարվել նաև Տավուշի մարզի Գանձաքար-Իծաքար հիմնանորոգվող ճանապարհահատվածում, որտեղ աշխատանքներն ավարտական փուլում են, ինչպես նաև կանգառ է կատարվել Խաշթառակի կամրջի մոտ։ Նոր մետաղական կամրջի կառուցման աշխատանքներն ակտիվ փուլում են։ Մետաղական կոնստրուկցիաների հիմնական մասն արդեն տեղադրված է։ Խաշթառակի կամուրջը վնասվել էր անցած տարի մայիսյան ջրհեղեղի ժամանակ։

566217775_1145742301076086_8147621492709623894_n.jpg (1.25 MB)

Leave a Comment