Խմբով հարձակվել են ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա. Երևանի ավագանու անդամ

Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը հայտնել է, որ մի խումբ անձինք հարձակվել են ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա, ծեծել վերջինիս և գողացել նրա հեռախոսը:

«Քիչ առաջ կազմակերպված խմբով հարձակվել են Արթուր Չախոյանի վրա՝ ծեծել նրան և գողացել հեռախոսը (ըստ Արթուրի՝ հարձակվող բանդան եղել են տարածքի սեփականատերերը)

Արթուր Չախոյանը դիմել է ոստիկանութուն, սակայն ոստիկանության կողմից ԶՐՈ արձագանք։ Դեպքի վայրում ոչ մի իրավապահ չի արձագանքում

Հիմա Արթուրը ստիպված ուղևորվում է ոստիկանություն», – նշված է ֆեյսբուքյան գրառման մեջ:

Leave a Comment