«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ խոսել է մերսիսայդյան ակումբ հնարավոր վերադարձի մասին։ Նա թիմը գլխավորել է 2015-ից 2024 թվականներին։
«Ես արդեն ասել եմ, որ այլևս երբեք չեմ աշխատի Անգլիայի Պրեմիեր լիգայում, եթե դա չլինի «Լիվերպուլը»։ Այո, տեսականորեն, իմ վերադարձը հնարավոր է», — ասել է Կլոպը Սթիվեն Բարթլեթին «Diary Of A CEO» փոդքասթի ժամանակ։
Կլոպի գլխավորությամբ «Լիվերպուլը» հաղթեց և՛ Անգլիայի Պրեմիեր լիգան, և՛ Չեմպիոնների լիգան։ Նրանք նաև հաղթեցին շխարհի ակումբային առաջնությունում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը, Անգլիայի գավաթը և Անգլիայի լիգայի երկու գավաթ։