Որևէ մեղադրանք չի ընդունում․ փաստաբանը՝ Վարդան Ղուկասյանի ձերբակալման մասին

https://arm.sputniknews.ru/20251020/voreve-meghadranq-chi-yndunum-pastabany-vardan-ghukasjani-dzerbakalman-masin-94858423.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/14/94854918_21:0:1508:1115_1920x0_80_0_0_1234e477406fea8d1a8e19c3fcadc7fe.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վարդան ղուկասյան, մեղադրանք, պաշտպան, արամայիս հայրապետյան

վարդան ղուկասյան, մեղադրանք, պաշտպան, արամայիս հայրապետյան

Բաժանորդագրվել

Գյումրու համայնքապետի պաշտպանը կարծում է, որ Ղուկասյանի համար կալանքի միջնորդություն կներկայացվի։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանն իրեն վերագրվող մեղադրանքը չի ընդունում։ Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

«Պարոն Ղուկասյանը հերքում է ամեն ինչ, որևէ մեղադրանք չի ընդունում։ Ավելին` նկարագրության մեծ մասը թվագրվում է 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի փետրվարը։ Այդ ժամանակ Վարդան Ղուկասյանը համայնքի ղեկավար չէր, թող ՔՊ-ի թեկնածուին, կամ այդ ժամանակվա պաշտոնակատարին հարցնեն՝ ինչու է նման բան տեղի ունեցել։ 6-7 դրվագից մեկն է վերաբերում պարոն Ղուկասյանի պաշտոնավարման ընթացքին»,- նշեց փաստաբանը։

Ընդգծեց՝ հավանաբար կալանքի միջնորդություն կներկայացվի։ Ձերբակալված մյուս անձանց մասով Հայրապետյանը տեղեկություններ չունի։

Հիշեցնենք` ուժայիններն առավոտյան ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանն ինքը դուրս եկավ համայնքապետարանի շենքից և մոտեցավ իրավապահների ավտոմեքենային։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները 23 մարդու ձերբակալեցին։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով։

Leave a Comment