Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիշը հայտարարել է, որ երկիրը թույլ չի տա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռին թռչել իր օդային տարածքով՝ Հունգարիայում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ գագաթնաժողովին մեկնելու ճանապարհին։
«Ես չեմ կարող պատկերացնել, որ Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը հատի մեր օդային տարածքը։ Եթե նա ցանկանում է հասնել Բուդապեշտ, կան այլ երթուղիների տարբերակներ, և ես կառաջարկեի դրանք դիտարկել», – ընդգծել է Բուդրիշը։
Նրա խոսքով՝ Լիտվան նման քայլը համարում է անհրաժեշտ միջոցառում ներկայիս միջազգային իրավիճակում: