Գյումրու կենտրոնական հրապարակից կան բազմաթիվ բերման ենթարկվածներ ՆԳՆ Գյումրու բաժիններ․ տեսաուղերձում ասում է Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը։
«Ես հիմա գտնվում եմ Կումայրի բաժնի մոտ, այստեղ բերման է ենթարկվել նաև Ռուբեն Ա․ Մխիթարյանը՝ հիանալի անձնավորություն, ու հենց էս տեսակի մարդկանց են Նիկոլի պետությունում սովոր բերման ենթարկել, հետո կալանավորել։ Տեսնենք, թե է՞լ ինչ նոր բաներ է փորձելու մոգոնել հայ ժողովրդի գլխին մեծն Նիկոլը»,- ասում է Ռուբեն Մխիթարյանը՝ տեսանյութը մակագրելով՝ «Կեցցե՛ «չորրորդ հանրապետությունը»»։