
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Հանդիպում Նորին Սրբություն Լևոն XIV-րդ Պապի հետ»։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Աթոռ (Վատիկան) կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է նաև Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն: Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցուն կից Լևոնյան վարժարանում հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ (21-րդ) Մինասյանի և վարժարանի սաների հետ։
Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան