Կենտրոնական բանկի անունից ֆիշինգային նամակներ են ուղարկում

Կենտրոնական բանկը զգուշացնում է, որ ԿԲ անունից ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ, այդ թվում՝ Tickets@tkt.am էլեկտրոնային փոստից: Նամակներին կցված են ֆայլեր: Կառույցից տեղեկացնում են, որ նշված նամակները վիրուսային են և կեղծ: ԿԲ-ն հորդորում է՝ • չբացել կցված ֆայլերը • չսեղմել նամակի մեջ տեղադրված հղումներին • անմիջապես ջնջել նման նամակները: «Կենտրոնական բանկը որևէ առնչություն չունի տվյալ նամակների հետ և երբևէ չի տարածում տեղեկատվություն կամ փաստաթղթեր նման եղանակով և նման էլեկտրոնային հասցեներից:Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն և հետևել կիբերանվտանգության հիմնական կանոններին»,- հայտնում են ԿԲ-ից։

Leave a Comment