Սրանով չեն բավարարվելու․ քաղաքական գործիչները՝ Գյումրիում կատարվողի մասին 

Դավիթ Անանյան – «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ

Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ գործող իշխանությունը շարունակում է գործել ոչ թե իրավական պետության տրամաբանությամբ, այլ՝ վախի ու տեռորի միջոցով սեփական վերարտադրությունն ապահովելու ծրագրով։ Իշխանությունը փորձում է վերակազմավորել իր գոյությունը ճնշումների, ցուցադրական ձերբակալությունների ու քաղաքական հակառակորդների դեմ «դատավարական շոուների» միջոցով։

Մհեր Մելքոնյան – ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ

Սրանով չեն բավարարվելու, անցնելու են նաև այն քաղաքներին, որտեղ ընդդիմադիր քաղաքապետեր կան։

Արա Պողոսյան – քաղաքագետ 

Ղուկասյանի նկատմամբ կատարվողը հնարավոր չէ չդիտարկել շատ հստակ տրամաբանության մեջ՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրության շեմին մեկուսացնել բոլոր ընդդիմադիր համայնքապետերին, ազդեցիկ գործիչներին, որոնք կարող են իրական դիմադրություն ցույց տալ իշխող ուժին։

Էլինար Վարդանյան – ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Շուրջ մեկ ամիս առաջ Ազգային ժողովի ամբիոնից ուղիղ «հանձնարարական» իջեցվեց՝ հետապնդում իրականացնել Գյումրու ընտրված համայնքի ղեկավարի դեմ: Այսօր հանձնարարականն իրագործվեց:

 Արամ Վարդևանյան – «Մեր ձևով» շարժման անդամ

Մի քանի շաբաթ առաջ Ազգային ժողովի ամբիոնից քաղաքական խոստում տրվեց, որ հետապնդում է իրականացվելու Գյումրու օրինական ուժի մեջ մտած ընտրությունների արդյունքներով ընտրված համայնքի ղեկավարի դեմ: Եթե որևէ մեկը գիտի եվրոպական այլ երկիր քաղաքական գործընթացների և քրեաիրավական ներուժի նման սերտաճման փորձի վերաբերյալ, խնդրում եմ հայտնել:

 

Leave a Comment