ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վադանյանը գրել է.
«Շուրջ մեկ ամիս առաջ Ազգային ժողովի ամբիոնից ուղիղ «հանձնարարական» իջեցվեց՝ հետապնդում իրականացնել Գյումրու ընտրված համայնքի ղեկավարի դեմ: Այսօր հանձանարարականը իրագործվեց:
Եվ սկսվեց քպ-ականների մեղադրական դատավճիռների շքերթը: Եվ քանի որ միայն քպ-ն կարող է որոշել ով է արդար, ով՝ մեղավոր, և քանի որ նաև արդեն գիտեն, որ Ղուկասյանը կալանավորվելու է, մարդկանց զգուշացնում են՝ «տեսնենք ո՞վ քաղբանտարկյալ կանվանի կոռուպցիոներ սրիկային»:
Բայց պարզից էլ պարզ է, որ Փաշինյանի ցուցումը, Գյումրու քաղաքապետարանում իրականացվող գործողությունների ցուցադրական բնույթը, ՔՊ-ականների համակարգված հարձակումը վկայում են՝ սա իրավական սոուսով համեմված քաղաքական հաշվեհարդար է: Այնպես, ինչպես դա տեղի է ունեցել այլ համայնքներում, որտեղ ՔՊ-ն պարտվել է:
Դատաիրավական շոուների անվան տակ ռեպրեսիաները շարունակվում և շարունակվելու են:
Ռեպրեսիաների բաստիոն Հայաստան»։