Զգուշացում. ԿԲ անունից ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ, մի շարք կեղծ, այդ թվում՝ Tickets@tkt.am էլեկտրոնային փոստից


Հասարակություն


Կենտրոնական բանկի անունից ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ, մի շարք կեղծ, այդ թվում՝ [email protected] էլեկտրոնային փոստից:

Նամակներին կցված են ֆայլեր:

«Տեղեկացնում ենք, որ նշված նամակները վիրուսային են և կեղծ:

Հորդորում ենք՝

• չբացել կցված ֆայլերը

• չսեղմել նամակի մեջ տեղադրված հղումներին

• անմիջապես ջնջել նման նամակները:

Կենտրոնական բանկը որևէ առնչություն չունի տվյալ նամակների հետ և երբևէ չի տարածում տեղեկատվություն կամ փաստաթղթեր նման եղանակով և նման էլեկտրոնային հասցեներից:

Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն և հետևել կիբերանվտանգության հիմնական կանոններին»,- ասվում է հաղորդագրությունում։


Leave a Comment