Վարդան Ղուկասյանն ուղերձ է հղել գյումրեցիներին


Քաղաքականություն


Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի ուղերձը․

«Գյումրիի հպարտ ու արդար ժողովուրդ,

Ժամանակն է կանգնելու մեր քաղաքի և մեր արժանապատվության կողքին։

Այս պահին քաղաքապետարանում ընթանում են գործողություններ, որոնք ուղղված են քաղաքապետին հեռացնելու։ Բայց պետք է հասկանանք՝ սա միայն մեկ մարդու մասին չէ․ սա վերաբերում է ողջ քաղաքի անկախությանը։

Պետությունը չպետք է խախտի Գյումրիի ինքնուրույնությունը։ Մենք՝ գյումրեցիներս, պարտավոր ենք պահպանել մեր քաղաքապետին ընտրելու և պաշտպանելու իրավունքը։

Միացե՛ք, խոսե՛ք, մի՛ լռեք։ Գյումրին ուժեղ է իր ժողովրդի շնորհիվ»:


Leave a Comment