Բեռնատար ինքնաթիռը Հոնկոնգի միջազգային օդանավակայանում դուրս է եկել վայրէջքի գծից և ընկել ծով, ինչի հետևանքով օդանավակայանի երկու աշխատակից է մահացել, հայտնել է BBC-ն:
Ինքնաթիռի անձնակազմի անդամները չեն տուժել։ Boeing 747-ը Հոնկոնգի միջազգային օդանավակայան է ժամանել Դուբայից ժամը 3:50-ի սահմաններում: Ինքնաթիռը շահագործում էր Դուբայում գործող Emirates ավիափոխադրողը:
Դեպքը համարվում է վերջին տարիներին Հոնկոնգում տեղի ունեցած ամենածանր ավիավթարներից մեկը․ քաղաքը հայտնի է իր բարձր անվտանգության ցուցանիշով։
Իշխանությունները հետաքննություն են սկսել:
