Գյումրու համայնքապետարանից պատգարակով դուրս բերեցին տնտեսվարին. փոխքաղաքապետ

https://arm.sputniknews.ru/20251020/gjumru-hamajnqapetaranic-patgarakvov-durs-berecin-tntesvarin-pvokhqaghaqapet-94831688.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Գյումրու քաղաքապետարանում աշխատակիցներից մեկը վատացել է. շտաօգնության բժիշկներ են ժամանել

Sputnik Արմենիա

Գյումրու քաղաքապետարանում աշխատակիցներից մեկը վատացել է. շտաօգնության բժիշկներ են ժամանել

2025-10-20T11:24+0400

true

PT0M34S

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/14/94831249_161:0:1121:720_1920x0_80_0_0_7227ff50a6fb33bab80484711b702700.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, գյումրի, շտապօգնություն, видео

հայաստան, գյումրի, շտապօգնություն, видео

Բաժանորդագրվել

Գագիկ Մանուկյանի խոսքով` մի կերպ կարողացել են համոզել իրավապահներին ու ներս մտցնել քաղաքապետի փաստաբանին։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Շտապօգնության մեքենայով Գյումրու համայնքապետարանից պատգարակով տարան տնտեսվար Անդրանիկին, որը սրտի հետ կապված խնդիրներ ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տեղակալ Գագիկ Մանուկյանը` ավելացնելով, որ շտապօգնությունը տարել է նաև համայնքապետարանի իրավաբանական բաժնի կին աշխատակցուհուն։

«Շատ մարդիկ են վատացել։ Այսպես կարելի՞ է, լցվել են մասկաներով, կանանց ներկայությամբ, նույնիսկ հղի կանայք ունենք։ Բոլորիս դուրս շպրտեցին, այդ թվում` ինձ, քաղաքապետին մենակ թողեցին իր առանձնասենյակում»,– ասաց նա։

Մանուկյանի խոսքով` մի կերպ կարողացել են համոզել ու ներս մտցնել Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանին։

Հիշեցնենք` ուժայինները Գյումրու քաղաքապետարան են ներխուժել առավոտյան։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` համայնքապետարանում քննչական գործողություններ են իրականացվում իրենց մոտ քննվող վարույթի շրջանակում։
Ինչպես են ուժայինները ներխուժել Գյումրու համայնքապետարան. տեսանյութ

Leave a Comment