
Վարշավայում հարձակում է տեղի ունեցել վարչապետ Դոնալդ Տուսկի՝ «Քաղաքացիական կոալիցիա» միավորման մեջ մտնող «Քաղաքացիական հարթակ» կուսակցության գրասենյակի վրա, հայտնում է TVN24 հեռուստաալիքը։ Հարձակմանը մասնակցել է երկու մարդ, որոնցից մեկն արդեն ձերբակալվել է։ Պարզվել է, որ Լեհաստանի 44-ամյա քաղաքացին նախկինում պատասխանատվության է ենթարկվել Տուսկի հասցեին սպառնալիքների համար: