«Տուժածներ չկան։ Ես տեղում եմ թանգարանի աշխատակիցների և ոստիկանության հետ։ Կատարվում է հետաքննություն» – նշել է Դատին։
Նախարար հայտարարել է, որ Լուվրի զարդերը գողացել են պրոֆեսիոնալները: Նրանք ընդամենը մի քանի րոպե են ծախսել ամբողջ գործողության վրա։
Դատին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ֆրանսիայում թանգարանների անվտանգության հարցը վաղեմի խնդիր է։ «40 տարի շարունակ այդ հարցին պատշաճ ուշադրություն չի դարձվել», – ընդգծել է նա:
Հանցագործները հափշտակել Նապոլեոն I կայսեր կնոջ՝ կայսրուհի Ժոզեֆինի հավաքածուից 9 զարդ։
Parisien թերթն ավելի ուշ հայտնել է, որ 2 զարդ, այդ թվում՝ կայսրուհի Եվգենյայի ( Eugénie de Montijo) թագը, որը վնասվել էր և թողնվել դեպքի վայրում, հայտնաբերվել և վերադարձվել է թանգարան։